Ավստրալիական ծովառյուծ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ավստրալիական ծովառյուծ | |
Ավստրալիական ծովառյուծ | |
Ավստրալիական ծովառյուծ (արու) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Գիշատիչներ (Carnivora) |
Ընտանիք | Otariidae |
Ցեղ | Neophoca |
Տեսակ | Ավստրալիական ծովառյուծ (N. cinerea) |
Միջազգային անվանում | |
Neophoca cinerea | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Տաքսոնի տարածվածությունը |
Ավստրալիական ծովառյուծ (լատին․՝ Neophoca cinerea) կամ սպիտակագլխավոր ծովառյուծ։ Ականջավոր փոկերի ընտանիքի խոշոր ներկայացուցիչ է, որը բնակվում է Ավստրալիայի հարավային և արևմտյան ափին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիական ծովառյուծի արուները ունեն 2.5 մ երկարություն և կշռում են մոտ 300 կգ։ Էգերը ավելի փոքր են և նրանց չափսերը միայն 1.8 մ և 100 կգ։ Երկու սեռերն էլ շատ են տարբերվում միմյանցից։ Արուները մուգ շագանակագույն են իսկ, էգերի մորթիները արծաթա-կապտագույն են կամ բաց-շագանակագույն։ Իսկ մարմնի ներքին հատվածը ավելի բաց է, քան վերևինը։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ կենդանիների խմբերը հանդիպում են Ավստրալիայի արևմտյան և հարավային ափերին։ Նրանք հաճախ բնակվում են ափամերձ անմարդաբնակ կղզիներում։ Ավստրալիական ծովառյուծները գրեթե չեն թողնում իրենց բնակավայրերը և մնում են իրենց խմբերի մոտակայքում աբգամ ամուսնական շրջանից հետո։ Նրանց ամենամեծ հեռացումը հասնում է 300կմ։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրենց վարքով ավստրալիական ծովառյուծները չեն տարբերվում ականջավոր փոկերի այլ տեսակներից։ Արուները հասնում են ծովափին էգերի առջև և միմյանց հետ ուժեղ պայքարում մրցակցում են լավագույն տարածքների համար։ Ավստրալիական ծովառյուծները բավականին ագրեսիվ են որը բացի նրանցից կարելի նկատել հարավային ծովառյուծի մոտ։
Ի տարբերություն ավստրալիական ափամերձ փոկերի, ծովառյուծները հազվագյուտ տեսակ են։ Նրանց ընդհանուր քանակը մոտ 12000 տեսակ է։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալիական ծովառյուծ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալիական ծովառյուծ» հոդվածին։ |
|